Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության 2-րդ փուլը

Տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության 2-րդ փուլը
19.07.2013 | 15:46

Հուլիսի 20-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 17 թիմ, որոնք մրցում են լավագույն համակարգչային կամ բջջային խաղի հեղինակը ճանաչվելու համար: Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչև սեպտեմբերի 30-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել ժյուրիի մրցույթի ժյուրիի անդամների հետ և ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:

Այս տարի առաջնության մրցանակային ֆոնդը 1 700 000 դրամ է: Այն կբաշխվի հետևյալ անվանակարգերում` լավագույն խաղ, լավագույն բջջային խաղ, լավագույն Game Play (սցենար), նորարարություն, լավագույն դիզայն, լավագույն կերպար, լավագույն 3D լուծում, պատանիների առաջնություն- Junior, ժողովրդական մրցանակ:
Մրցութային 2-րդ փուլին կարող են ներկա գտնվել ոլորտով հետաքրքված բոլոր ցանկացողներն ու ծանոթանալ համակարգչային և բջջային խաղերի հայկական աշխարհին:
Առաջնությունն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում:

Դիտվել է՝ 2964

Մեկնաբանություններ